Արտյոմ Սարգսյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում։ Ավարտել է Էջմիածնի պետական քոլեջի «Բանկային գործ» բաժինը։ Զբաղվել է հասարակական ակտիվ գործունեությամբ, կամավորությամբ։ Զորակոչվել է 2019-ի հուլիսին, ծառայել է Մարտակերտի Կարմիրավան գյուղի տարածքում տեղակայված ՀՕՊ-ի զորքերում։
Պատերազմի օրերին մարտական ծառայությունն իրականացրել է հիմնականում Մարտակերտում և Ասկերանում։ 2021-ի հուլիսին՝ զորացրվելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ Այժմ երրորդ կուրսի ուսանող է, միաժամանակ, աշխատում է «ՎՏԲ» բանկում։ Արտյոմը նշում է, որ պատերազմն իրեն սովորեցրեց ավելի արագ սովորել, ավելի արագ որսալ կյանքի զարկերակը, որ կյանքում ամենակարևորը մարդկային փոխհարաբերություններն են, և ևս մեկ շատ կարևոր բան՝ ոչինչ պետք չէ թողնել հաջորդ օրվան։