Հայկական հարց

Կարեն Եփփեն թուրքական գերությունից փրկված հայ մանուկներին սովորեցնում էր հայերեն․ «Հայկական հարց»

Թուրքերի ու քրդերի տներից հավաքված հայ երեխաներից շատերն իրենց մահմեդական էին համարում, քանի որ Արևմտյան Հայաստանի բնակավայրերից առևանգման ժամանակ նրանք մանկահասակ էին և չէին հիշում ոչինչ։ Կարեն Եփփեի շնորհիվ, նրանք ստանում էին հայեցի դաստիարակություն և սովորում էին իրենց մայրենի լեզուն, հայկական երգեր ու պարեր։

Եփփեին ֆինանսապես աջակցում էին Յոհաննես Լեփսիուսի կազմակերպությունը և մի շարք օտարազգի բարերարներ ու բարեսիրական ընկերություններ։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 27-րդ։

Back to top button