Հայագիտակ

«Լուռ ուսուցչի ձայնն աշակերտներն են»․ Գևորգ Տեր-Վարդանյանի հիշատակին․ «Հայագիտակ»

Բոլորովին վերջերս կյանքից հեռացավ պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը։ 200-ից ավելի հոդվածների, գրքերի և ուսումնասիրությունների հեղինակ էր, դասավանդում էր Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Երևանի պետական համալսարանում, որտեղ ստեղծեց ձեռագրագետների իր դպրոցը։

Սակայն, թերևս, ամենամեծ ներդրումը Երևանի մաշտոցյան Մատենադարանի հայերեն ձեռագրերի մայր ցուցակի բազմահատորյակի կազմումն ու հրատարակումն էր։ Բ․գ․թ․ Լիլիթ Հովսեփյանը, Տաթևիկ Մանուկյանը, ասպիրանտ Քնար Հարությունյանը, ովքեր Մատենադարանի ձեռագրագիտության բաժնում աշխատել են Գևորգ Տեր Վարդանյանի ղեկավարությամբ, նշում են նրա նաև մարդկային բարձր որակները` բարությունը, ուշադրությունն իր աշխատակիցների անգամ ամենօրյա հոգսերի նկատմամբ։

Լիլիթն ասում է․ «Երբ որոշեցի զբաղվել «Երգ-երգոցով», հայրս ասաց, որ ամբողջ Հայաստանում միայն Գևորգը կարող է ինձ օգնել և ձեռքիցս բռնած տարավ նրա մոտ»։

Պարոն Տեր-Վարդանյանը նաև իր ղեկավարած բաժնում շարունակեց ձեռագրագետներ պատրաստելու գործընթացը, և այսօր իրեն արժանի փոխարինողներ կան այստեղ։

Հայ ձեռագրագիտությունը Տեր-Վարդանյանի մահով մեծ կորուստ կրեց, դրա վկայությունն են բազմաթիվ ցավակցական արձագանքները աշխարհի տարբեր գիտական հաստատություններից։

Back to top button