Հայկական հարց

Եփփեն գաղթականների հավաքակայան է հիմնում բեդվինների բնակավայրերի կենտրոնում․ «Հայկական հարց»

Կարեն Եփփեն օգնում էր, որ Հալեպում ապաստանած հայ տարագիրները գտնեին կոտորածներից փրկված իրենց հարազատներին։ 1924-ին մահմեդական գերությունից ազատագրվածների մեջ շատ էին մանուկներն ու դեռահասները, որոնք նույնպես հայտնվում են Եփփեի հոգածության ու խնամքի ներքո։

1925-ին միսիոներուհին թվով վեցերորդ հավաքակայանն է հիմնում բեդվինների բնակավայրերի կենտրոնում, որտեղ 1916-ին սպանդի էին ենթարկվել 24000 հայեր, և արաբներին ու թուրքերին ստրկության էին վաճառվել հազարավոր հայ երեխաներ։

Տարագիրների այս հավաքակայանը մեծ դեր է խաղում հետագա փրկարար աշխատանքներում։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 26-րդ։

Back to top button