Էկոսֆերա

Վերադարձ նախկինին անհնար է․ ինչպիսի՞ տեսլական է մշակվել Սևանա լճի համար․ «Էկոսֆերա»

Այս տարի նախատեսվում է Գավառի մաքրման կայանի վերազինում, որպեսզի Սևանա լիճ ավելի քիչ կենսաբանական նյութեր ներթափանցեն։

EU4Sevan ծրագրի շրջանակում կազմվել է Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականը։ Մասնագետները Սևանի տեսլականի հետ կապված իրենց պատկերացումները ներկայացրեցին։ Առաջարկ է հնչել վերանայել Սևանա լճից օրենքով թույլատրվող 170 մլն խմ ջրառի քանակը՝ նվազեցնելով այն։

Սևանա լճի ծաղկման գործընթացը սկսվել է խորրդային տարիներից, սակայն իր գագաթնակետին հասավ 2018 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ծաղկումը տեղի է ունենում ամեն տարի։ Այն ունի մի շարք խորքային պատճառներ՝ կապված և՛ մարդակային գործունեության, և՛ կլիմայական փոփոխությունների հետ։

Լիճ են թափվում օրգականական և քիմիական ծագման նյութեր, որոնք աղտոտում են ջուրը։ Խոսքը կոյուղաջրերի և կենցաղում օգտագործվող տարբեր քիմական նյութերի մասին է։ Սրանք մարդածին գործոններն են, մեծ է նաև կլիմայի փոփոխության ազդեցությունը. պատմական վիճականգրական տվյալները ցույց են տալիս, որ տեղումները բավականին նվազել են, իսկ լճի գոլորշիացումը մոտեցել է պատմական առավելագույնի՝ մոտ 1 մլդ խմ։

Կա նաև կանխատեսում, որ մինչև 2100 թվականը կունենանք ջրային հոսքերի էական նվազում, ինչը նշանակում է, որ պետք է գործել այսօր:

Այժմ քննարկվում է Սևանա լճի երկարաժամկետ ազային տեսլականը։ ԵՄ աջակցությամբ EU4Sevan ծրագրի փորձագետ Վարդան Մելիքյանը զբաղվել է Սևանի ազգային տեսլականի մշակմամբ։ Նրա խոսքով՝ շահագրգիռ բոլոր կողմերի հետ հանդիպումների, քննարկումների արդյունքում է մշակվել լճի տեսլականը։ Վերհանվել են տարբեր կողմերի շահերն ու խնդիրները, որպեսզի հեռանկարում հնարավոր լինի թղթի վրա գրվածն իրագործել։

Back to top button