Դպրություն

Ինչպես կառավարել նախաքննական սթրեսը․ «Դպրություն»

Քննությունները, որոնք ենթադրում են գիտելիքների ստուգում, իրականում մարդուն գցում են հոգեբանական ծանրաբեռնվածության մեջ։ Շատ հոգեբանական բնույթի խնդիրներ կարող են խոչընդոտ դառնալ ակադեմիական առաջադիմության համար։ Ի՞նչ է քննական սթրեսը, ինչպե՞ս է այն առաջանում, որո՞նք են քննական սթրեսի հետ կապված ապրումները։

«Սթրեսը կրթության ոլորտում միշտ կա, որովհետև կրթությունը և սովորելը բարդ է։ Ապացուցված է, որ մարդու ուղեղի ամենաէներգատար, ծախսատար գործունեությունը սովորելն է։ Երբ մենք ինչ որ բան ենք ուզում սովորել՝ մեր ուղեղը դժկամությամբ է փորձում մեզ տրամադրել սովորելուն։ Եվ հաճախ այդ պատճառով սովորելու դեպքում սթրեսները ավելի ուժեղ են լինում քան գործունեության այլ տեսակների դեպքում։ Բայց, սթրեսը ունի նաև զարգացնող հատկություն», – ասում է Կրթության ոլորտի փորձագետ, փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը։

«Երեխաների սթրեսային իրավիճակներում կարևոր է ծնողների հանգամանքը ևս։ Երբ մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել ծնողների հետ՝ հաճախ ենք հանդիպում նաև տագնապային ծնողների։ Ես ուզում եմ խոսել «գերազանցիկի սինդրոմ»–ի մասին, որը բավականին տարածված է։ Երբեմն երեխան նշաձող ունի իր առջև դրված, որը պետք է հաղթահարի և այդ նշափողը դրել է ծնողը։ Ուստի ծնողի դերը և՛ ուսուցման պրոցեսում, և՛ քննական շրջանում շատ մեծ է», – ասում է կրթության հոգեբան Մարինե Աղումյանը։

Back to top button