Տնտեսական

Գագիկ Մակարյան.«Գազի գնի թանկացման պատճառով նվազեցրել է հայկական ապրանքների վաճառքն արտերկրում»

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ավելի քան համոզված է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է վերանայի իր որոշումը՝ գազի գնի վերաբերյալ, քանի որ թանկացման պատճառով խիստ նվազեցրել է հայկական ապրանքների վաճառքն արտերկրում:

Մաքսային միությունը միայն ժամանակավորապես է լավ հեռանկարներ բացում հայ գործարարների համար: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ու բացատրում, որ մեր գործարարները խորհրդային մշակույթի մենեջերներ են: Այսօր արդեն գալիս են ավելի եվրոպամետ մշակույթ ձևավորող գործարարներ: Սակայն բանախոսի խոսքով` Հայաստանն այսօր եվրոպական շուկաներում լուրջ առևտուր չի իրականացնում, իսկ ՄՄ-ին անդամակցելով, հնարավորություն կբացվի գոնե գյուղատնտեսական ապրանքներ արտահանել:

Հայկական արտադրանքը Մաքսային միության երկրներում պահանջարկ կունենա միայն այն դեպքում, եթե հայկական կողմը ճիշտ պայմանագիր կնքի: Գործատուներիր նախագահի խոսքով`Մաքսային միությունը պետք է դիտարակել նաև որպես միջանկյալ տարբերակ մինչև Եվրոպայում կարողանանք ամրապնդել մեր դիրքերը:

«Բայց եթե չկարողանանք կանոնակարգել մեր խնդիրները, չբարելավենք մեր ապրանքների որակը, կմնանք նույն մակարդակի վրա, կմնանք ռուսական, բելառուսական, ղազախական ապրանքներ ներկրող, որոնք իրենց որակով զիջում են եվրոպականին, կորեականին, ճապոնականին, նույնիսկ չինականին»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Գագաիկ Մակարյաը նկատում է , որ Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով խիստ նվազեցրել է հայկական ապրանքների վաճառքն արտերկրում: Հետւաբար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է վերանայի իր որոշումը՝ գազի գնի վերաբերյալ:

Back to top button