Մայիսի 14-ին Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրություններ են։ Որո՞նք են այդ երկրում ապրող հայերին հուզող հարցերը, ի՞նչ դիրքորոշում ունեն պոլսահայերը՝ թեկնածուների ընտրության հարցում և ինչպե՞ս են թեկնածուներին ներկայացնում հայկական մամուլում։
«Ակօսի» խմբագիր Բագրատ Էստուկյանը նշում է, որ համայնքում հայացքներն ու դիրքորոշումները շատ տարբեր են, իսկ Պոլսի հայոց պատրիարքությունը, բնականաբար, կողմ է այսօրվա իշխանությունների առաջադրած թեկնածուին՝ Էրդողանին։
Միաժամանակ պատրիրաքարանը առաջ է քաշում Պոլսում հայկական կալվածքները համայնքին վերադարձնելու խնդիրը։
«Ընդդիմադիր թեկնածուին նախընտրողները Էրդողանին նախագահի պաշտոնից զրկել ցանկացողներն են, ոչ ավելին։ Այսինքն, որևէ թեկնածուի ընտրությամբ Թուրքիայում առաջնահերթություններն և Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ որդեգրված քաղաքականությունները չեն փոխվելու»,- համոզված է Բագրատ Էստուկյանը:
Միակ կուսակցությունը, որը կարող է որևէ բան փոխել Հայաստանի ու հայ համայնքի կյանքում՝ Կարո Փալյանի ներկայացրած Ժողովուրդների դեմոկրատական կուսացությունն է, որի հնարավորություններն այսօր շատ փոքր են։
Ի դեպ, նույն կուսակցության կանոնակարգով Փայլանը կարող էր պատգամավոր ընտրվել երկու անգամ միայն։ Սրանով` այս ընտրություններում նրա մասնակցությունը սահմանափակվում է։