

«ԱրցախՀԷԿ» ՓԲԸ-ից հայտնում են, որ եթե այս տեմպերով շարունակվի ջրի մակարդակի իջեցումը, ապա կգա ժամանակ, երբ այլևս ՀԷԿ-ը չի կարողանա ստանալ հզորություն և ստիպված կլինի կանգնեցնել դրա աշխատանքները։
Ինչո՞ւ է իջնում Արցախում գտնվող Սարսանգի ջրամբարի ջուրը, և ինչո՞ւ է բնապահպանական հարցերով «մտահոգված» Ադրբեջանը նպաստում խնդրի սրմանը։
Ադրբեջանական կողմը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է արցախահայության վրա ճնշումներ գործելու համար։ Դեռևս հունվարի 9-ին, անջատելով Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագիծը, Արցախի հանրապետությունը մնաց իր արտադրած էլեկտրաէներգիայի հույսին։
«ԱրցախՀԷԿ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Արմեն Գասպարյանի փոխանցմամբ՝ Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիա մատակարարող միակ հոսանքագծի խափանումից հետո Արցախը ստիպված է ապավինել բացառապես ներքին ռեսուրսներին՝ ողջ ծանրաբեռնվածությունն թողնելով Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ի վրա։