

Հարավային Կովկասում քաղաքականության մեջ կարեւոր է ոչ այնքան տնտեսությունը, որքան անվտանգությունը. կայունության եւ անվտանգության ապահովումն է թույլ տալիս տնտեսության զարգացումը, ասում է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Գոռ Պետրոսյանը։
Իսկ անվտանգությանը համակարգերը ողջ աշխարհում են փոփոխում, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանում։ Այստեղ եւս ձևավորվում է անվտանգության նոր ճարտարապետություն, որտեղ չի կարելի ասել, թե հայկական շահերը հաշվի չեն առնվում։ Ապացույցը, որ Բաքվի նորանոր պահանջները իրենց բավարարումը չեն ստանում գոնե դիվանագիտական մակարդակում։
Հայկական շահերի ապահովման համար անհրաժեշտ են ռեսուրսներ. Թե կոշտ ուժ` ի դեմս զինված ուժերի, թե քաղաքական- դիվանագիտական զսպման միջոցներ։
Քաղաքագետը փաստում է, որ անվտանգության համակարգերի փոփոխությունները տեղի են ունենում մեր տարածաշրջանում ռուսական ազդեացության նվազման ֆոնին։ Եւս մեկ կարեւոր գործոնի` Թուրքիայի դերը եւս ժամանակավորապես նվազում է` երկրաշարժով եւ ներքաղաքական իրավիճակով պայմանավորված։ Սա Հայաստանին հնարավորություն է տալիս ժամանակ շահել իր ուժերը վերադասավորելու համար։
Գոռ Պետրոսյանը հենց այս հանգամանքներով է պայմանավորում Բաքվի ներկա գործողությունները։ Ադրբեջանն շտապում է կապիտալիզացնել 2020-ից հետո իր նվաճումները։
Փոփոխություններին զուգահեռ տեղի են ունենում մարտավարական գործընթացներ. Ադրբեջանը խստացնում է Արցախի շրջափակումը` վերահսկողության տակ վերցնելով այլընտրանային ուղին, Իրանը Մոսկվայում հանդես է գալիս մեր տարածաշրջանում այլ ուժերի` այս դեպքում հասկանալի է հենց արեւմտյան ուժերի ներկայության դեմ, Մոսկվան հանձնառություն է վերցնում բարելավել Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Ինչ կլինի, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն,
- Ինչ կլինի, եթե Ադրբեջանը շարունակի խստացնել Արցախի շրջափակումը,
- Ինչ կլինի, եթե Ռուսաստանին հաջողվի հաշտեցնել Իրանին եւ Ադրբեջանին։
Արցախյան խնդիրը երազաանքների եւ իրականության միջեւ. թեմայի շուրջ ենք զրուցել Կովկաս ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Գոռ Պետրոսյանի հետ։