Բոլոնիայի համալսարանը հիմնադրվել է 1077թվականին և համարվում է Եվրոպայի հնագույն համալսարանը։ Այստեղ գործում է հայագիտության ամբիոն, որը ղեկավարում է պրոֆեսոր Աննա Շիրինյանը։
«Հայաստան՝ հազարամյակների երկիր» գիտաժողովի ընթացքում բ. գ. թ. Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ հայկական Երուսաղեմի և Բոլոնիայի համալսարանում պահվող եզակի հայկական ձեռագրին նվիրված զեկուցումներով։
Խաչիկն ասում է. «Երուսաղեմի հայկական համայնքը հնագույնն է մեր գազթօջախներից և շատ կարևոր է, որ հայագիտական այս կենտրոնում հնչի նրա հնագույն անցյալի մասին»։
Իսկ համալսարանում պահվող հնագույն հայկական ձեռագիրը Պոլսի դպրոցին է պատկանում, ունի շքեղ նկարազարդումներ և այն 200 տարի առաջ նվիրել է համալսարանին Հռոմի Բենեդիկտոս 14-րդ պապը: