Միջազգային

Վրաստանի ԿԸՀ- հաշվել է ընտրողների քվեների 97.03%-ը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաշվել է ընտրողների քվեների 97.03%-ը։ Վրաստանի ԿԸՀ-ի հաղորդած նախնական տվյալներով, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդրանական ընտրություններում համամասնական ընտրակարգով ստացել է ընտրողների ձայների 55 տոկոսը: Իսկ նախագահ Միախեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժումը» համամասնականով հավաքել է 40.27 տոկոս քվե: Կրկին ըստ նախնական տվյալների, մեծամասնական ընտրակարգով օրենսդիր մարմնում Իվանիշվիլիի բլոկը կունենա 38, իսկ Սակահակաշվիլլի կողմնակիցները` 35 տեղ: Նշենք, որ Վրաստանի խոհրդարանի 150 պատգամավորներից 77-ն ընտրվում են կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը` մեծամասնական ընտրակարգով:

Թողնել պատասխան

Back to top button