Միջազգային
Եգիպտոսի նախկին նախագահին մեղադրանք է ներկայացվել Իրանին գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին Կահիրեում անցկացվող դատական լսումների ժամանակ մեղադրանք են ներկայացրել երկրում իրավիճակի ապակայունացման նպատակով Իրանի Իսլամական հեղափոխության պահակային կորպուսին գաղտնի տվյալներ փոխանցելու համար: «Մուհամեդ Մուրսին մեղադրվում է օտար պետությանը ազգային պաշտպանության ոլորտից գաղտնի տվյալներ հաղորդելու մեջ՝ ուղղված երկրում անվտանգության ապակայունացմանը», — նիստի ժամանակ դատախազության ներկայացուցչի ելույթը մեջբերում է INTERFAX-ը: Կահիրեում լրտեսության գործի շուրջ դատական լսումներն անցկացվում են կիրակի, որով գործող անձ են հանդիսանում Մուրսին և ևս 35 մարդ, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրների» առաջնորդները: Գործով մեղադրյալ հանդիսացող անձինք լիովին հերքել են իրենց հասցեին հնչած մեղադրանքները: