Գրականագետ.Ոչ թե ընթերցողն է հեռացել գրքից, այլ`գրականությունն ընթերցողից
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Լրանում է Մեծ բանաստեղծի 145 ամյակը: Այսօր նաև գրքի նվիրատվության օրն է: Պարույր Սևակը իր զեկույցները ձևակերպում էր «Ազգային սնապարծության, թե ազգային արժանապատվություն» հարցադրմամբ, իսկ այսօր հարցադրումը փոխվել և ստացել է «ազգային արժանապատվություն, թե հիասթափություն» բառեզրը: Առաջացած հիասթափությունից դեպի վերադարձ մեկ ճանապարհ կա. «գրականությունն»: «Գիրքը` գիրք, բայց ում նվիրես, արդյո՞ք այն ընթերցելու են, թե՞ որպես վերաբերմունք` նվիրում ես»: Հարցեր, որոնց պատասխաններն այսօր տվել է գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Տպագիր գիրքը մեր օրերում այո, ընթեցվում է, միգուցե քիչ թվով մարդկանց կողմից, բայց գիրք թերթողներ և գրքից հաճույք ստացողներ, գրադարանային մշակույթից չհեռացողներ դեռ կան: Գրքի բույրն անգամ ակտիվ ընթերցողների համար օրվա հրամայական է: Տպագիր գիրքն այսօր ունի մրցակից` այն էլեկտրոնային գիրքն է: Միգուցե ժամանակակիցները կմատնանշեն մի շարք առանձնահատկություններ, անհրաժեշտ տարբերություններ, որոնցով օժտված է էլեկտրոնային գիրքը, և որոնց առկայության պարագայում են նախընտրում էլեկտրոնայինը` ժամանակի խնայողություն, ծավալային լայն հանրավորություն, բայց գիրք թերթելու մշակույթը մեր օրերում անհարժեշտ է վերականգնել: Կան մի շարք խնդիրներ, որոնց պատճառով ընթերցողը հեռացել է գրքից` սոցիալական պատճառաբանությունից մինչև գրքի նկատմամբ սեր սերմանելուն ուղղված քաղաքականություն: «Պատճառները խորքային են»-, ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանը ու նկատում, որ տեղի ունեցան արմատական փոփոխություններ, մասնավորապես, փոխվեց ազգային արժեքների նկատմամբ ունեցած վերաբերմունքը:
Գիրքը որպես վառելանյութ օգտագործվել է, կամ էլ էժան գնով վաճառվել` գոյատևման համար, բայց ինչպես վերականգնել գիրք ընթերցելու և գիրք գնելու մշակույթը: Գրականագետը ցավոտ հարց է բարձրացնում, չկա այսօրվա հերոսը, և վերջինիս շուրջ անկեղծ շարադրված կերպարային զարգացումը, չկա, արևմուտքում այդքան հնչեղ բեսթսելլերը:
«Մարդկության ստեղծած ամենամեծ արժեքը գիրքն է»,-շարունակում է միտքը գրականագետը, ու մատնանաշում. հրեանները գրքի միջոցով իրենց պատմությունն են տարածում, իսկ մենք` դարեր առաջ Մովսես Խորենացու միջոցով ձևավորեցինք ազգային գիտակցությունը, Մխիթարյանների կողմից վերատպվեցին հայոց պատմությունն ու կյանքը նկարագրող գրքեր, հայ գրողների միջոցով` բարձարցվում էր ազգային ինքնագիտակցություը` հայրենիք ստեղծելու համար, Րաֆֆու վեպերից կուսակցության գաղափարախոսություներ էին գրվում, և մեր աչքի առաջ տարիների ստեղծածը` փլուզվեց: Ինչն է պատճառը. ժամանակակից գրողների պակասը և պահանջը, թե նորագույն տեխնոլոգիանների մրցակցությունը: Դավիթ Գասպարյանը բարձրարայնում է, պետք է զտել լավը վատից, միջակին` արժանիից: Վերջինս վերաբերում է ինչպես գրողին, այնպես էլ` գրքին:
«Չնայած առկա խնդիրներին, գիրքը ամենամնայուն, ամենամեծ արժեքն է»,- չի դադարում կրկնել գրականագետն, ու այն համարում լավագույն նվերը: Ի դեպ, Դավիթ Գասպարյանն օրվա խորհրդով արդեն իսկ նվիրատվություն կատարել է, նվիրելով իր` «Գուրգեն Մահարի»մենագրությունը նոր լույս տեսած գիրքը: