ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Ուկրաինայում ցուցարարների կողմից վարչական շենքերի ազատումը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յանգլանդը ողջունել է Ուկրաինայում ցուցարարների կողմից վարչական շենքերի ազատումը: Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հոլտգենը Թվիթերում մեջբերել է Յագլանդի խոսքերը, որի կարծիքով այդ իրադարձությունը կարող է ճգնաժամից դուրս գալու ուղիներ փնտրելու գործընթացի սկզբը դառնալ: Ավելի վաղ լրագրողներին Յագլանդն ասել էր, որ Եվրոպայի խորհուրդը սպասում է, որ ուկրաինական իշխանությունները նոր ներկայացուցիչ կնշանակեն Մայդանում ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետաքննությամբ զբաղվող խորհրդատվական խմբում: Դրա կազմում արդեն ընդգրկված են ուկրաինական ընդիմության և Եվրոպայի խորհրդի կողմից մեկական ներկայացուցիչ: Այս շաբաթ Կիև կժամանեն ՈՒկրաինայի հարցով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Մարիետա Պուրբե-Լունդին և Մաիլիս Ռեպսը: Նրանք ծրագրում են հանդիպել նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի, Արսենի Յացենյուկի և Օլեգ Տյագնիբուկի հետ: