Հաջողության նոտա

Ոչ միայն ակնկալել, այլև նպատակ սահմանել. կենսաբան Անի Պալոյանի «Հաջողության նոտան»

Բժշկուհի դառնալ ցանկացող Անին հայտնվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում, մագիստրոսական աշխատանքը կատարել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայում, որտեղ ներկայումս աշխատում է արդեն որպես ավագ գիտաշխատող:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Անի Պալոյանը դասավանդել է նաև Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանրէաբանության ամբիոնում: Նախաձեռնող և հմուտ հետազոտող գիտնականը աշխատել է նաև Եվրոպայում, սակայն իր ուղին տեսնում է հայրենիքում:

Back to top button