Հասարակություն
Ադրբեջանի երկրաշարժն զգացվել է Հայաստանում եւ Արցախում
Փետրվարի 10-ին, ժամը 16.06-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ՝ Շամախի քաղաքից 28կմ հարավ-արևելք, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 50 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ մի շարք բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ, հայտնում են ՀՀ ԱԻՆ- ից։
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ երկրաշարժից զոհեր եւ ավերածություններ չկան։