Քաղաքական

Իսպանիայի խորհրդարանում ԼՂ-ի վերաբերյալ փաստաթուղթ կընդունվի

Իսպանիայի խորհրդարանում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ ընդունել,-հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն` վկայակոչելով Իսպանիայի խորհրդարանական Խոսե Մարիա Չիկիոյին, ով այս օրերին Բաքվում է: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում պատգամավորը հայտարարել է. «Իսպանիա վերադառնալուն պես մենք անհապաղ ձեռնամուխ կլինենք Ադրբեջանի օկուպացված հողերի և Խոջալուի ողբերգության վերաբերյալ փաստաթղթի ընդունմանը: Համոզված եմ, որ Իսպանիայի Թագավորությունն անհրաժեշտ աջակցություն ցույց կտա համապատասխան փաստաթղթերի ըդնունման համար»,-ասել է իսպանացի ադրբեջանամետ խորհրդարանականը: Խոսե Մարիա Չիկիոն նշել է, թե իրենք պատրաստ են օգնել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի, իր ձևակերպմամբ՝ «արդար» լուծման գործում: 

Back to top button