Մշակույթ

Հասմիկ Պապյանը վերադառնում է երեւանյան բեմահարթակ

40- ամյա ընդմիջումից հետո Հայաստանում կրկին կներկայացվի  Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան։ Այն կհնչի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային կատարմամբ։  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը հայտնեց, որ այս ստեղծագործությամբ էլ երեւանյան բեմահարթակ է վերադառնում աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, որը հանդես կգա գլխավոր՝ Տոսկայի դերում։

Մյուս դերերգերում հանդես կգան անվանի երգիչներ Հովհաննես Այվազյանը (տենոր, Կավարադոսի), Դավիթ Բաբայանցը (բարիտոն, Սկարպիա) և Հրանտ Պապյանը (բաս, Անջելոտի):

Ֆիլհամոնիկի հետ բեմում կլինեն նաև «Հովեր» պետական կամերային  և «Սպեղանի» մանկական երգչախմբերը։

Back to top button