ԿարևորՀասարակություն

Բարեփոխումների արդյունքում ԲՈՀ- ը հանդես է գալու որպես «օպերացիոն» մարմին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Գիտական աստիճանաշնորհման համակարգը գնում է խստացման  ԿԳՆ- ում  երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհրդի նիստում օրերս հայտարարել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս հայտարարել էր, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն սկսել է գիտական աստիճանաշնորհման կարգի փոփոխության գործընթաց և ակնկալում է նաև առաջարկություններ ու դիտողություններ ծրագրի շահառուներից։

«Մեր քաղաքականությունը միտված է գիտական աստիճանաշնորհման  համակարգը տանել դեպի խստացում, միաժամանակ հստակեցնել թեկնածուական և դոկտորական աշխատանքների պահանջները, որպեսզի մասնագիտական խորհուրդները և ԲՈՀ-ը հանդես գան ավելի շատ որպես «օպերացիոն», քան՝ որոշում կայացնող մարմիններ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում  ասել է նախարար Աշոտյանը։

Back to top button