Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառմանը, նշելով. «Վերահաստատելով Ջեյմս Ուորլիքին` հավելեմ՝ ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը, եթե պատասխան գործողությունների կարիք չի լինում»:
Նկատենք, որ այսօր, ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահը դարձյալ Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր հետևյալը. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պարտավորվել են հարգել Լեռնային Ղարաբաղի հրադադարը, հատկապես` Օլիմպիադայի ընթացքում»: