Հայկական հարց

Հայատառ թուրքերենով ստեղծված մշակույթը շահարկման առարկա է․ «Հայկական հարց»

1920-1930-ին հայատառ թուրքերենով հրատարակվել են թերթեր և գրականություն մի շարք երկրներում։ Սփյուռքի հայ համայնքներում տարվող աշխատանքի շնորհիվ աստիճանաբար քչացել է թուրքախոս հայերի թիվը։ Մեր օրերում հայատառ թուրքերենով ստեղծված մշակութային ժառանգության ուսումնասիրության ժամանակ նկատվում են շահարկման դեպքեր։ Երկար տարիներ թուրք գիտնականներն ասում էին, որ հայատառ թուրքերենով ստեղծված մամուլն ու գրականությունն ունեցել են հակաթուրքական բնույթ։

Թեմային է անդրադառնում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Հայատառ թուրքերեն»՝ մաս 2-րդ։

Back to top button