ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը ձմեռային նստաշրջանի աշխատանքն արդյունավետ է գնահատում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԵԽԽՎ նորընտիր նախագահ Անն Բրասերի այցելություն Հայաստան առաջիկայում չի նախատեսվում, փոխարենը սպասելի է նրա այցը Ադրբեջան, քանի որ 2014-ի մայիսին ԵԽԽՎ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու է Ադրբեջանը ՝ լրագրողներին այսօր ասել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նա ամփոփել է Ստրասբուրգում հունվարի 27-ից 30-նն ընթացած ձմեռային նստաշրջանի արդյունքները՝ հայկակայն պատվիրակության աշխատանքն ընդհանուր առմամբ արդյունավետ գնահատելով: Ի դեպ, պատվիրակության աշխատանքի արդյուքներն այսօր ամփոփել են միայն կոալիցոն ուժերի ներկայացուցիչները: Պատվիրակության անդամ ոչ իշխանական պատգամավորներն ասուլիսին չեն մասնակցել:

Լիբերալ-դեմոկրատների դաշինքի ղեկավար, Լյուքսենբուրգի ներկայացուցիչ Անն Բրասերը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրվեց հունվարի 27-ին մեկնարկած ձմեռային նստաշրջանի ընթացքում: Նրա հետ հայաստանյան պատվիրակության անդամները շփումներ առայժմ չեն ունեցել: Զրույց եղել է միայն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր:
«Մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ ԵԽԽՎ-ից: Ինչպես միշտ, նման կառույցները փորձում են տանել բալանսավորված քաղաքակականություն, որը, սակայն, մեր կողմից չի ընդունվում: Այնուամենայնիվ, մենք շարունակ ենք աշխատանքները ԵԽԽՎ-ում»:

Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը լավատես չէ նաև Ադրբեջանում գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի հարցում ԵԽԽՎ աջակցության հարցում ։ Մեր ռազմագերու թեման նստաշրջանի ընթացքում թեև բարձրացվել է Նաիրա Զոհրաբյանի կողմից, բայց շարունակություն չի ունեցել՝ խնդիրը ԵԽԽՎ մանդատի շրջանակներում չէ՝ ասաց Դավիթ Հարությունյանը:

Նստաշրջանի օրակարգում Հայաստանին ուղղակիորեն վերաբերող հարց չի քննարկվել, պատվիրակության անդամները մասնակցել են տարբեր զեկույցների քննարկումներին: Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգում խոսել է ԵԽԽՎ պատվիրակների խավիարասիրության մասին՝ անթույլատրելի գնահատելով երևույթը: ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է ցեղասպանությունների ժխտման համար պատիժ սահմանել: Եղել են ելույթներ նաև առանձին զեկույցների վերաբերյալ:

Նստաշրջանի հիմնական ինտրիգը հայաստանյան պատվիրակության կազմում կատարված փոփոխությունների վեհաժողովյան արձագանքն էր: Ինչպես հայտնի է, այս անգամ պատվիրակության կազմում ընդգրկված չէր «Ժառանգության» խմբակցության ներկայացուցիչը՝ պատվիրակության ձևավորման կարգի փոփոխության արդյունքում: Մինչև նստաշրջանի մեկնարկը Փոստանջյանը հայտարարել էր, որ մտադիր է անձնական հրավերով մասնակցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանի աշխատանքներին և վիճակել հայաստանյան պատվիրակության լիազորությունները: Թե ինչու Փոստանջյանը չգնաց Ստրասբուրգ, Դավիթ Հարությունյանն առաջարկում է հենց վերջինից էլ պարզել:

«Ճիշտ ասած՝ Զարուհի Փոստանջյանի ուղեւորությունների հարցով ես չեմ զբաղվում»:
Որպեսզի պատվիրակության լիազորությունները վիճարկվեն, անհրաժեշտ էր ազգային 5 պատվիրակյություն ներկայացնող 10 պատվիրակի աջակցությունը: Քանի որ հարցն է բարձրացվել, ոչ էլ հարցը պաշտպանող 10 պատվիրակներ են գտնվել, նման հարց օրակարգում ընդհանրապես չի հայտնվել: Բայց եթե Հայաստանի պատվիրակության լիազորությունները վիճարկվեին էլ, Դավիթ Հարությունյանը որևէ ջանք չէր գործադրի հակառակն ապացուցելու համար:

«Որովհետև ինձ համար ակնհայտ էր ելքը, որ նման վիճարկումը բացասական ավարտ չէր ունենալու և որ ոչինչ չի փոխվելու: Կարծում եմ, Զարուհի Փոստանջյանն ինքն էլ դա հասկացավ, որ ոչինչ չի փոխվելու և ձեռնպահ մնաց այդ հարցը բարձրաձայնելուց»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Եվ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության գործունեության արդյունավետության մասին: Այդ արդյունավետությունը կասկածի տակ դնող հարցադրումները Պատվիրակության ղեկավարը ոչ պրոֆեսիոնալ, փոքր-ինչ դեմագոգիկ է համարում: Նրա դիտարկմամբ ՝ պատվիրակության աշխատանքի արդյունավետությունը չի չափվում ելույթների քանակով: Կարելի է ունենալ տասնյակ անհետաքրքիր ելույթներ և ոչինչ չփոխել, կարելի է նաև ելույթների փոքր քանակով լուրջ աշխատանք տանել՝ ասում է Դավիթ Հարությունյանը: Իսկ որպեսզի հասկանանք, թե որն է լուրջ աշխատանքը, պետք է հստակեցնենք մեր ակնկալիքներն այս կազմակերպությունից:

«ԵԽ-ն կառույց չէ, որտեղ հայաստանյան հարցեր են լուծվում, սա կառույց է, որտեղ բարձրացվում են համաեվրոպական հարցեր, դրանք ընդունվելու դեպքում անդրադարձ են ունենում Հայաստանի վրա: Մյուս կողմից մեր խդիրը մեր ձայնը լսելի դարձնելն է: Այս տեսանկյունից աշխատանքը ոչ միայն ելույթներն են, այլ նաև դրա անտեսանելի մասը՝ աշխատանքը հանձնաժողովներում, անձնական շփումներում, զեկուցողների հետ»:

Ի դեպ, ԵԽ գլխավոր քարտուղարի լիազորությունների ժամկետը մոտենում է ավարտին: Նոր քարտուղարի ընտրությունը սպասվում է ամառային նստաշրջանի ընթացքում: Թեկնածուներն առայժմ 3-ն են՝ Թյորբորն  Յագլանդը, ով երկրորդ անգամ է հավակնում այս պաշտոնին , երկրորդը Ժանկ Կլոդ Մինյոննը, ով ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նախագահն է, երրորդ թեկնածուն Գերմանիայի արդարադատության նախարարն է, ով նախկինում եղել է ԵԽԽՎ պատվիրակ:

Back to top button