ԿարևորՔաղաքական

Վլադիմիր Զախարով. ՄԽ համանախագահները կարող են դադարեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին

Մինսկի խմբի համանախագահները կարող են դադարեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ հեռացնելով դիպուկահարներին: Բացի դրանից, ԱՄՆ-ը կարող է ձեռքը սեղանին խփել և հրամայել Բաքվի «գահին» ցմահ բազմելու ցանկություն ունեցող ադրբեջանական խանին՝ Ալիևին, կանգ առնել, սակայն դա չի անում՝ որոշ հաշվարկներից ելնելով:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշել է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:

«Եթե հիշում եք, 1990-ականների ռազմական գործողությունների սկզբում Մինսկի խումբը շատ բան արեց, փաստորեն դադարեցրեց պատերազմը: Կարդացեք Վլադիմիր Կազիմիրովի՝ այդ տարիներին Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի գրքերը, որոնք լցված են ոչ թե հեքիաթներով, ինչը կարող ենք կարդալ ադրբեջանական կայքերում, այլ փաստաթղթերի բնօրինակների լուսանկարներով»,- նշել է Զախարովը ու նկատել, որ ԱՄՆ-ն Ալիևից հնազանդություն չի պահանջում, որովհետև այժմ նա պետք է իրենց:

Նրա համոզմամբ, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը պետք է կատարվի Ադրբեջանի տարածքով՝ այդտեղ ստեղծելով Իրանի դեմ հնարավոր գործողությունների հենարան որովհետև, Արևմուտքի և Իրանի հաշտեցումը ցուցադրական է:

Back to top button