Քաղաքական

Գերմանացի խորհրդարանականը Էրդողանին կոչ է անում ճանայել Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Էրիկա Շտայնբախը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կոչը հնչել է վարչապետ Էրդողանի՝ Գերմանիա այցի նախօրեին, գրում է «Բիլդը»։ «Ես կոչ եմ անում վարչապետ Էրդողանին դադարել հերքել Օսմանյան Կայսրությունում երիտթուրքերի կառավարության կողմից 99 տարի առաջ իրականացրած  հայերի եւ ասորիների ցեղասպանությունը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դա 20- րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։

«Էրդողանի պարտավորությունն է նայել ճշմարտության աչքերին այդ սարսափելի հանցագործությունից մոտ 100 տարի հետո եւ երաշխավորել, որ թուրքական դասագրքերը չաղավաղեն Թուրքիայի պատմության այս դրվագը»,- ասել է նա։

Back to top button