Հասարակություն
Քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին խորհրդակցություն է հրավիրել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:
Քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: