ԿարևորՔաղաքական

ԱԳՆ- ն հաստատեց ադրբեջանական ընտանիքի՝ քաղաքական ապաստան խնդրելու լուրը

Հայաստանի ԱԳՆ- ն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացիների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում։ «Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան գերատեսչությունների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «Առավոտ» օրաթերթը հայտնել էր, որ հունվարի 29- ին ադրբեջանական ընտանիքը՝ հայրը, մայրը եւ երեք երեխաները հատել են հայ- վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետը եւ քաղաքական ապաստան խնդրել։

Back to top button