Հասարակություն

Լեռնանցքներում բուք է, ճանապարհները՝ դժվարանցելի

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 14:30–ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի,Ապարանի, Արագածի, Թումանյանի,Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Ապարանում, Արագածում, Արթիկում, Սպիտակի  և Սելիմի լեռնանցքներում  բուք է, Արագած – Արթիկ  ճանապարհի Նորաշեն- Գեղադիր հատվածը սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով  դժվարանցանելի է :

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Back to top button