Բիզնես բանաձև

ՀՀ-ում վճարային քարտերի թվի ավելացումը՝ ռուսաստանցիների ժամանելու արդյունք․ «Բիզնես բանաձև»

2022թ.-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում բանկերի կողմից հաճախորդներին տրամադրած վճարային քարտերի թիվը հատեց 3 միլիոնի նշագիծը:

2021թ.-ի համեմատ քարտերի թիվն աճեց ավելի քան 340 հազարով: Աճին մասամբ նպաստեցին ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները: 2022թ.-ի հունվարից սեպտեմբեր վճարային քարտերով կատարվեց 40%-ով ավելի շատ գործարք, քան նախորդ տարվա նույն ամիսներին։

Աշխարհահռչակ տնտեսագետների մի մասը պնդում է՝ գլոբալ գնաճը հասել է գագաթնակետին, ինչի արդյունքում սկսել է դանդաղել:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն օրերս տեղեկացրել է, որ 2022թ. նոյեմբերին 12-ամսյա գնաճը նվազել և կազմել է 8.8%:

2023 թվականի համար կառույցն ունի դրական սպասումներ: Կանխատեսվում է, որ մեզ մոտ նույնպես գնաճը կմեղմվի:

Back to top button