Հասարակություն
Աշոտ Եղիազարյանն ազատվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից
Սերժ Սարգսյանի որոշման համաձայն՝ Աշոտ Եղիազարյանն ազատվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահի այլ հրամանագրերով Աշոտ Գալոյանը ազատվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից և նշանակվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):