ԿարևորՔաղաքական

ՄԽ. ամբողջությամբ եւ անվերապահ կատարել զինադադարի համաձայնագրերի պահանջները

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացն են այսօր Փարիզում քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը՝ հիմնված Վիեննայում 2013- թ.  նոյեմբերի 19- ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ դրան հաջորդած  դեկտեմերին 5- ին Կիեւում կայացած ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածությունների վրա։ Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորիքը (ԱՄՆ)։ ԵԱՀԿ հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասրպչիկը։

ԴեսպանԿասպրչիկը միջնորդներին տեղեկացրել է շփման գծում վերջին իրադարձությունների մասին։ Համանախագահներն իրեց խորը մտահոգությունն են հայտնել տարածաշրջանում բռնության շարունակման կապակցությամբ եւ ընդգծել են, որ վերջին միջադեպերը խարխլում են բանակցությունները եւ նվազեցնում խաղաղության հեռանկարը։ Նրանք կողմերին կոչ են արել ամբողջությամբ եւ անվերապահ կատարել զինադադարի համաձայնագրերի պահանջները։

Համանախագահները ծրագրում են առաջիկա շաբաթներին այցելել տարածաշրջան, որպեսզի շարունակեն բանակցությունները նախագահների հետ։

Back to top button