ԿարևորՔաղաքական

ՌԴ- ն Հայաստանում ձեւավորել է ավիացիոն էսկադրիլիա

Հարավային ռազմական օկրուգում Հայաստանում առաջադրանքները կատարելու նպատակով ձեւավորվել է ռազմական ավիացիայի էսկադրիլիա, որի մեջ ընգրկված են Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։

«Հայաստանի Հանրապետությունում՝ «Էրեբունի» ռազմական օդանավակայանում։ տեղակայված ռուսական ավիացիոն ռազմակայանում ձեւավորել է Հարավային ռազմական օկրուդի Ռազմաօդային ուժերի եւ Հակաօդային պաշտպանության հրամանատարության բանակային ավիացիայի էսկադրիլիա»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Back to top button