ԿարևորՀասարակություն

Սեյրան Օհանյան.«2014-ին իմ պայքարն ուղղված է լինելու փողոցային բարքերի դեմ»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ավանդույթ դարձած հերթական հանդիպումը բուհի ուսանողների ու դասախոսական կազմի հետ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշակական համալսարանում էր: Բուհի ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողների ու մանկավարժական կազմի հետ հանդիպմանն այսօր Սեյրան Օհանյանը պրագևատրվել է բժշկական համալսարանի առաջին  աստիճանի շքանշանով և ուսանողական խորհրդարանի ոսկե մեդալով: Նախարար Օհանյանի հրամանով մեդալներով ու պատվոգրերով են պարգևատրվել նաև բժշկական համալսարանի մի շարք աշխատակիցներ: Հանդիպման ավարտին լրագրողներիհետ ճեպազրույցում պատպանության նախարարն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում բանակում տեղի ունեցած ցավոտ միջադեպերին: 

20 տարի առաջ ստեղծվեց Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժկական ֆակուլտետը: Պաշտպանության նախախար Սեյրան Օհանյանի հանդիպումը ֆակուլտետի ուսանողների ու դասախոսական կազմի հետ պայամանավորված էր նաև հայկական բանակաշիոնության գործում իր ոչ երկրորդական դերն ունեցող ֆակուլտետի հոբելյանով: Հանդիպմանն ընդգծվեց հայ ռազամաբժիշկների անգնահատելի դերը ոչ միայն արցախյան պատերազմի տարիներին, այլև հայկական բանակի կայացման ողջ ժամանակահատվածում:

Ինչպես նակատեց նախարար Օհանյանը ակնահայտ է բժշկական համալսարանի, մասնավորապես ռազմաբժշակական ֆակուլտետի վերջին տարիների առաջընթացը: Անդրադառնալով հայկական բանակի անցած ուղու, ձեռքբերումների ու նաև դեռևս չլուծված խմնդիրներին՝ նախարարն արձանագրում է. Հայկական  բանակը շարունակում է  պահպանել տարածաշրջանում առաջատարի իր դերը: Տարեցտարի ավելանում է հայկակակն ԶՈւ –ի պրոֆեսիոնալ մակարդակը: «Արվում է ամեն ինչ ռազմատենչ մեր հարևանի նկրտումները զսպելու ուղղությամբ»,-վստահեցնում է ռազմական գերատեսչության ղեկավարը:

Հանդիպմանը հաջորդած լրագորղների հետ ճեպազրույցում պաշտանության նախարարն անդրադարձավ բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերին: Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ ՊԲ-ի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայող 1993 թվականին ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանի մահվան պատճառն, ըստ նախարարի, նախնական տվյալներով  կայծակնային արագությամբ աճած մինինգիտն է: Վերջնակական արդյունքները կպարզեն դիահերձումն ու դատաբժշկակակն փորձաքննությունը:

Արդյո՞ք ճշմարիտ են տեղեկությունները, որ հունվարի 13-ին Քարվաճառի զորամասից ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանին  խոշտանգել են զորամասում և նրա ձեռքերին կան ծխախոտի այրվածքի հետքեր:

Անդրադառնալով լրագրողի հարցին՝ նախարար Օհանյանը նշեց, որ այդպիսի հետքեր չկան: «Հարուցվել է քրեական գործ, և պետք է պարզել՝  ուժ կիրառվել է, թե՞  ոչ:  Նախարարի խոսքով՝ գիտակցության եկած զինծառայողն ասել է, որ նման բան չի եղել: Այս դեպքում ևս հարուցվել է քրեական գործ և վերջնական եզրակացության, ըստ նախարարի,  կարելի է հանգել միայն իրավապահների աշխատանքից հետո:

«Ինչու են բռնությունները շարունակվում բանակում» հարցին նախարար Օհանյանն արձագանքեց.«Բռնություններն ու կոնֆլիկտները շարունակական կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակության հետ համապատասխան աշխատանք չենք տարել»:

Back to top button