Բիզնես բանաձև

Նոր ռեկորդ. արտարժութի փոխանակման օրական ծավալը՝ 7.5 տրիլիոն դոլար․ «Բիզնես բանաձև»

2022թ.-ին դոլարը պահպանել է «աշխարհի ամենապահանջված արժույթի» իր դիրքը: Չինական յուանը 2019թ.-ի համեմատ 8-րդից բարձրացել է 5-րդ հորիզոնական: Պահանջված 2-րդ, 3-րդ և 4-րդ արժույթներն են եվրոն, ֆունտ ստեռլինգը և ճապոնական իենը:

Եվրագոտում ռեցեսիան անխուսափելի է՝ պնդում է S&P Global վարկանիշավորող կազմակերպությունը: Որպես ապացույց, կառույցը մեջբերում է եվրոպական միության 19 երկրներում գնումների կառավարիչների ինդեքսի փոփոխությունը:

ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Սթիվեն Մնուչինը ինքնատիպ կերպով է արձագանքել մոլորակի տնտեսության բացասական տրամադրություններին: Ըստ նրա՝ աշխարհում ամեն ինչ կվատանա, նախքան լավանալը:

Back to top button