Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն իսկ քվեարկել է այսօր մեկնարկած խորհրդարանական ընտրություններում: Քվեարկելուց հետո Սաակաշվիլին հայտարարել է, որ «սա Վրաստանի համար պատմական օր է, քանի որ վճռվում է պետականության ճակատագիրը:
Բացարձակապես վստահ եմ, որ մեր ժողովուրդը մշտապես ընդունել է ճիշտ որոշում, և հիմա ես վստահ եմ նրա իմաստնության ու հեռատեսության մեջ: Վստահ եմ, որ վրաց ժողովուրդը կհաղթի
Միխեիլ Սահակաշվիլի
Նշվում է, որ ընդդիմադիր ,Վրացական երազանքե կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, որը Վրաստանի քաղաքացի չէ, չի մասնակցելու քվեարկությանը, սակայն կնոջ հետ գալու է ընտրատեղամաս: Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը բաղկացած է 150 մանդատից: Ընտրություններին մասնակցում է երկու բլոկ և 14 կուսակցություն: Պատգամավորներն ընտրվում են 4 տարով: 77 պատգամավոր ընտրվելու է համամասնական ընտրակարգով, իսկ 73-ը՝ մեծամասնական: Վրաստանում Խորհրդարանական ընտրությունները կհամարվեն կայացած, եթե դրանց մասնակցի ընտրելու իրավունք ունեցողների 1/3-ը: Ընտրությունների ընթացքին հետևելու է 61 միջազգային և 50 տեղական կազմակերպություն: Միազգային դիտորդներն իրենց առաջին գնահատականը ներկայացնելու են հոկտեմբերի 2-ին: Грузия Online-ի փոխանցմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու է հոկտեմբերի 20-ին: