Միջազգային

Իրանը կմասնակցի «Ժնեւ 2»- ին միայն առանց նախապայմանների

Իրանը կմասնակցի Սիրիայի հարցով «Ժնև-2» խորհրդաժողովին, եթե ստացված  հրավերը լինի առանց նախապայմաների, Բեյրութում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: «Մենք հավանություն ենք տալիս ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է սիրիական ճգնաժամի կարգավորմանը»,-ընդգծել է նա:

Դրա հետ մեկտեղ նաև նշել է, որ Սիրիայի ապագան ազատ ընտրությունների միջոցով  պետք է որոշեն սիրիացիները: Զարիֆը Լիբանանից է սկսել իր տարածաշրջանային այցը, որից հետո ուղևորվելու է Հորդանան, Իրաք և Սիրիա: Բեյրութում նա արտահայտվել է նաև Սաուդյան Արաբիայի հետ «լավագույն հարաբերություններ» հաստատելու օգտին:

«Թեհրանում կողջունեն պաշտոնական շփումների վերականգնումը: Մենք համոզված ենք, որ Էր Ռիադի հետ հարաբերությունների նորմալացումը դրականորեն կազդեն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության վրա»,- ասել է նախարարը:

Back to top button