ԿարևորՄշակույթ

Հերթական գույժը. մահացել է Արամ Ղարաբեկյանը

Հունվարի 11-ին, 58 տարեկան հասակում ԱՄՆ-ում հանկարծամահ է եղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր, Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը, խոր վշտով հայտնում են մշակույթի նախարարությունից։

Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. հուլիսի 7-ին, Բոստոնում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է ԳերմանիայիՄայնց քաղաքում։

1983 թ. հիմնադրել եւ մինչեւ 1991 թ. ղեկավարել է Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը։ Աշխատել է Ուկրաինայի ռադիոյի եւ հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ, ղեկավարել Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումը եւ Օպերայի եւ բալետի թատրոնը։ Աշխատել է Զագրեբի, Ֆրեզնոյի, Շրեւեպորտի, Հանգչջու, Զիջիգանի սիմֆոնիկ եւ կամերային նվագախմբերի հետ։

Back to top button