ՄԱԿ- ը սիրիական ընդդիմությանը կոչ է անում կողմնորոշվել
ՄԱԿ-ը կոչ է անում Սիրիական ընդդիմությանը հնարավորինս շուտ կողմնորոշվել «Ժնև-2» խորհրդաժողովի պատվիրակության կազմի հարցում, որպեսզի պատվիրակները բավարար ժամանակ ունենան խորհրդաժողովին նախապատրաստվելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղական Ֆարհան Հաքը:
Ընդդիմության տարբեր ուժերի միջև վերջին օրերին տեղի ունեցող բազմաթիվ հանդիպումների փաստը նշելով՝ նա ասել է, որ ապստամբ խմբավորումների միջև տարաձայնությունները շատ են:
Հիշեցնենք, որ Սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունները կմեկնարկեն Շվեյցարական Մոնտրե քաղաքում հունվարի 22-ին հրավիրված միջազգային հանդիպումով: Դամասկոսի և ընդդիմության երկխոսությունը կշարունակվի մեկ օր անց Ժնևում: Նշենք նաև, որ սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիան ժնևյան խորհրդաժողովին իր մասնակցության հարցը պատրատվում է քննարկել հունվարի 17-ին: