Քիչ առաջ 53 տարեկան հասակում մահացել է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանը, «Ռադիոլուրին» հայտնեցին ինստիտուտից։
Արմեն Մազմանյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 15-ին։ Նա 1981 թվականից եղել է հայկական թատերական կյանքի ակտիվ մասնակից, աշխատել Երեւանի կամերային թատրոնում (1981-86թթ), ղեկավարել Պատանեկան թատրոն-ստուդիան (1986-88թթ), եղել «Ակունք» ազգագրական երգչախմբի (1986-1988թթ), Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի (1987-1989թթ) ռեժիսոր։
1989- ին հիմնադրել է «Գոյ» թատրոն- լասորատորին, 1991- ին՝ Գոյակ» մշակույթի զարգացման գործարարական ընկերակցությունը, 1995- ին՝ Ազատ արվեստի ակումբն ու «Հայարտ» նախագիծը, 1996- ին «Ազատ թատրոն» նախագիծը։
2011- ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն էր։
Արմեն Մազմանյանը ծանր հիվանդ էր։ Նրա բուժումը արտերկրում կազմակերպելու նպատակով կառավարությունը վերջերս որոշեց 10 հազար եվրոյին համարժեք դրամ հատկացնել։