Մշակույթ

Ազգային երգն ու երաժշտությունն են օգնել գոյատեւել պատմության հարատեւ պայքարում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մեր ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է, նրա մտավոր վեհության և մեծության մեջ։ Եթե մշակույթը դուրս դրվի, կընկնենք քաղաքակրթության ծխնելույզի տակ, կամ կդառնանք մեքենայի մաս, կամ՝ խանութպան». հայ մեծ գրող Կոստան Զարյանի խոսքերի տրամաբանությունը հիմանավորում է նաև Երևանի ճարտրապատեկան համալսարանի «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթների ղեկավար, Կաթողիկե Սուրբ Աստվածածաին եկեղեցու սպասավոր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Նրա համոզմամբ՝ հենց ազգային երգն ու երաժշտությունն է եղել այն ակունքը, որից սնվելով մեր նախնիները կարողացել են պահպանել անկոտրում ոգին ու գոյատևել պատմության հարտև պայքարում։

Back to top button