Միջազգային
Կուբայում նոր տարվանից հնարավոր է ավտոմեքենա գնել
Հեղափոխությունից հետո առաջին անգամ Կուբայի բնակիչները հնարավորություն կունենան ազատորեն ավտոմեքենա գնեն։ Նախկինում դրա համար անհրաժեշտ էր կառավարության հատուկ թույլտվությունը։
Չնայած կանոնները հեշտացվել են, սակայն ավտոմեքենա քչերը կարող են գնել, քանի որ սահմանված են շատ բարձր գներ։ Մասնավորապես՝ ավտոսրահներից մեկում նոր Peugeot 508 մեքենան վաճառվում է 260 հազար դոլարով՝ միջին գնից ութ անգամ ավելի թանկ։ Իսկ Կուբայում աշխատողների մեծամասնությունը ամսական վաստակում է մոտ 20 դոլար։
Իշխանությունները հայտարարել են, որ ավտոմեքենաների վաճառքից ստացված գումարներն ուղղվելու են հասարակական տրանսպորտի համակարգի նորացման վրա։