Սփյուռքի ձայնը

Միայն աղոթքն ու համախմբումը կօգնեն մեզ հաղթահարել դժվարությունները. Մարտին Յորգանց․ «Սփյուռքի ձայնը»

Հանրաճանաչ երաժիշտ մարտին Յորգանցը Հայաստանում էր, սակայն սահմանամերձ գյուղեր, մասնավորապես Նոր Մասրիկ, որի դպրոցներից մեկի վերանորագման աշխատանքներն է ֆինանսավորել, նրան չհաջողվեց այցելել։

Ասում է, որ մի քանի տարի առաջ Նոր Մասրիկ գյուղից ստացել է հաղորդագրություն, որտեղ իրեն խնդրել են ֆինանսավորել տեղի դպրոցներից մեկը:

«Ես հարուստ մեկը չեմ, չունեմ շատ կարողություններ, սակայն իմ ծանոթների և ընկերների շնորհիվ համապատասխան գումար հավաքվեց և ուղղվեց դպրոցի վերանորոգմանը: Ինձ հրավիրել էին դպրոցի աշխատանքները տեսնելու համար: Վստահ եմ, որ շատ հետաքրքիր միջոցառում էին պատրաստել, բայց հենց այցիս նախորդ օրը սկսվեցին կրակոցները և մեր հանդիպումը չկայացավ»,- ասում է երաժիշտը:

Մարտին Յորգանցը չեղարկել է նաև Երևանում կայանալիք համերգը: «Մենք հայտնվել ենք դժվար և անելանելի իրավիճակում: Շատերն ասում են, որ պետք է պայքարել, ես, որ շատ չեմ աղոթում , եկեղեցի հաճախ չեմ այցելում, բայց համոզված եմ, որ այսօր մեզ միայն աղոթքը կփրկի: Աղոթք ու համախմբում: Մեր միակ օգնականներն են այս իրավիճակում»,- նշում է:

Բայց Երևանում Յորգանցին հաջողվեց նոր երգ ձայնագրել։ Այն հայրենիքի մասին է: Շուտով կներկայացվի հանրությանը։

Սերունդների տարբերություններ ու առանձնահատկություններ, 1988-ից մինչև մեր օրերը. Պոլսից մինչև Փարիզ. Մարտին Յորգանցի վերհիշումներն ու ապրումները հարցազրույցում:

Back to top button