ԿարևորՄշակույթ

Եվրատեսիլի Հայաստանի մասնակիցը հայտնի կդառնա Ամանորի գիշերը

Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթին:Ամանորի գիշերը՝ Առաջին ալիքի տոնական եթերի ժամանակ, հայտնի կդառնա, թե այս տարի ով կներկայացնի Հայաստանը սիրված մրցույթին, հայտնում են «Առաջին ալիքի» հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Այն այդ օրերին հարող տարածքի հետ միասին կփոխակերպվի եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Ավելին՝ նրանք այս տարի հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակել գաղափարները։

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մարտի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մարտի 10-ին: Կոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

2014-ի մայիսին կայանալիք համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում՝ այդ թվում «Առաջին ալիքի» հեռուստադիտողները:

Back to top button