Մասնագիտություն

Կավին կենդանություն պարգևելու արվեստը․ «Մասնագիտություն»

Թվում է թե ինչ նոր բան կարող է տալ կավը տեխնոլոգիաների դարաշրջանում, բայց մարդը դարեր շարունակ մեծ նշանակություն է տվել կավին, և այսօր էլ շարունակում է օգտագործել բնության այս բարիքը բազմաթիվ ասպարեզներում:

Խեցեգործության հիմնական նյութը ևս կավն է: Առեղծվածային նյութ, որը ճիշտ վերակենդանացնելու համար պետք է ունենալ բազմաթիվ գիտելիքներ, հմտություններ. մեծ ուժ, էներգիա, հոգի, հույզեր, զգացմունքներ, ստեղծագործական մտքեր, երկխոսություն, պայքար, արարում: Ստեղծագործ վարպետի հոգեվիճակն է արտահայտում կավը, վարպետի հմուտ ձեռքերում վերածվում է արվեստի՝ հնարավորություն տալով արարել անսահմանափակ երևակայությամբ:

Հայկական խեցեգործությունն առանձնանում է ոչ միայն իր ինքնատիպությամբ, այլ նաև մտածողությամբ: Խեցեգործությունը Հայաստանում հայտնի է դեռևս վաղնջական ժամանակներից։

Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ. թ. ա. VII հազարամյակին։ Հմուտ վարպետները, դառնալով իրենց նախնիների մշակույթի կրողն ու շարունակողը, այսօր էլ շարունակում են կերտել գեղեցիկը, իրենց աշխատանքներով փորձում են պահպանել և խթանել այս արհեստի զարգացումը՝ հետագա սերունդներին փոխանցելով խեցեգործության ավանդույթները, գիտելիքներն ու հմտությունները: Զրույց նկարիչ-խեցեգործ Շահե Հարությունյանի հետ:

Back to top button