Միջազգային

Այսօր Կրեմլում կկայանա Պուտին- Յանուկովիչ հանդիպումը

Ռուսաստանի և Ուկրաինայի առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերը այսօր Կրեմլում հրավիրված Ռուսաստան-Ուկրաինա միջպատական 6-րդ նիստի ժամանակ կքննարկեն երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Յանուկովիչը: Բանակցությունները կընթանան Կիևում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել են Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը հետաձգելու  ուկրաինական իշխանությունների որոշումից հետո:

Ընդդիմությունը պահանջում է անհապաղ ստորագրել պայմանագիրը, մինչդեռ ուկրաինական հասարակության մյուս հատվածը կողմ  է Ուկրաինայի անդամակցությանը Մաքսային միությանը:

«Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության առավել կարևոր հարցերը, համաձայնեցնել համատեղ քայլերը էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ներդումների, միջտարածաշրջանային կոոպերացիայի ոլորտների փոխշահավետ հեռանկարային ծրագրերում», — ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Back to top button