Հայաստանում օրենքները կիրակման խնդիր ունեն, ԹԻ ուսումնասիրության արդյունքները
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն այսօր «Օրինավորության ազգային համակարգն ու հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների մոդելները» թեմայով քննարկում է հրավիրել: Ներկայացվել են իրականացված ուսումասիրության արդյունքները: Հայաստանի օրինավորության ազգային համակարգը թույլ է՝ ուսումնասիրության հեղինակների հիմնական եզրակացությունն է: Իսկ գլխավոր պատճառը օրենքի անբավարար կիրարկումն է: Ի դեպ , հետազոտության շուրջ քննարկումը մեկնարկել է մրցանակաբաշխությամբ: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտորնի հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար Ամալյա Կոստանյանի անվան ամենամյա մրցանակը այս տարի շնորհվել է իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանին:
Ըստ ԹԻ միջազգային կազմակերպության գաղափարախոսության ՝ օրինավորության համակարգի նորմալ գործունեությունն ուղիղ կապի մեջ է հակակոռուպցիոն քաղաքակնության հետ. որքան անխափան կամ լիարժեք է գործում օրինավորության ազգային համակարգը, այնքան արդյունավետ է հակակոռւպցիոն քաղաքականությունն ու ցածր է կոռուպցիայի մակարդակը: Իսկ հասկանալու համար, թե «օրինավորության համակարգ» ասվածն ինչ է իրենից ներկայացնում, վիզուալ առումով պետք է հելլենիստական կառույցի տեսք ունեցող շինություն պատկերացնել, որը կանգնած է հիմքի և 13 սյուների վրա։
Տաճարի հիմքը այն պատմական ավադույթներն են, նաև քաղաքական, տնտեսական ու մշակութային արժեհամակրգը, որոնց վրա խարսխվում է օրինավորության ցանկացած համակարգ: Իսկ դրանց վրա բարձրացած սյուները այն հաստատություններն են, որոնք ունեն հակակոռուպցիոն պոտենցիալ: Դրանց թիվը հաստատուն չէ ու տարբեր է տարբեր երկրների դեպքում, բայց դրանց մեծ մասն ընդհանուր է բոլորի համար. դրանք են օրենսդիր, գործադիր , դատական իշխանությունները, հանրային ոլորտը, իրավապահ մարմինները, ընտրական համակարգը, օմբուդսմենի ինստիտուտը, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը, նաև մասնավոր հատվածը։
Հետազոտության հիմնական խնդիրն է պարզել, թե ինչպես են աշխատում այս սյուները, ինչպես են հակակշռում միմյանց և որքանով են արդյունավետ փոխգործակցում: Իսկ մեթոդաբանությունը, որով փորձում են հասկանալ, թե ինչպես են աշխատում սյուները, նախ և առաջ հիմնվում է օրենքի և իրականություն համեմատության կամ չափողականության վրա: «Մենք գնահատում ենք այդ սյուների աշխատանքի կանոնները: Երկու չափողականությամբ ենք նայում՝ ինչպես է օրենքը ասում և ինչպիսին է իրավիճակն իրականում»,- բացատրում է ԹԻ հայաստանյան կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։
Հայաստանի օրինավորության ազգային համակարգը թույլ է՝ ուսումնասիրության հեղինակների հիմնական եզրակացությունն է: Իսկ հիմնական պատճառը օրենքի անբավարար կիրարկումն է: Օրենսդրական կարգավորումների առումով Հայաստանում իրավիճակը, ըստ հետազոտության հեղինակների, իդեալական չէ, բայց մոտ է այն ցուցանիշներին, որոնք կարող են ապահովել համակարգի լիրաժեք աշխատանքը: Խնդիրը, սակայն, ըստ Վարուժան Հոկտանյանի, այն դաշտում է, թե ինչպես են օրենքները կիրարկվում Հայաստանում։ «Հակակոռւոպցիոն քաղաքականության տեսանկյունից մեր գլխավոր խնդիրը օրենքի անբավարար կիրարկումն է: Իսկ սա, մեր կարծիքով, բերում է այն իրավիճակին, որ բարեփոխումների իմիտացիա ենք ունենում իրական բարեփոխումների փոխարեն»։
Ուսումնասիրության հեղինակները օրինավորության համակարգի սյուներից յուրաքանչյուրի համար նաև անկախության պակաս են արձանագրում, մտահոգիչ են համարում ռեսուրսների ու կարողությունների իրական աստիճանը, նշում են նաև սյուների փոխգործակցության անբավարար մակարդակը։
Դրական արդյունք համարում են թափանցիկության մակարդակի բարձրացումը: Ուսումնասիրությունը փաստում է, որ հակակոռուպցիոն քաղաքականության հարցում դերակատարում ունեցող հաստատությունների գործունեության թափանցիկության ցուցանիշը վերջին տարիների աճել է, բայց խնդրահարույց է մնացել հաշվետվողականության մակարդակը: Ինչ վերաբերում է պատճառներին, ապա հետազոտության հեղինակները դրանք տնտեսական ու քաղաքական իրավիճակի, նաև արժեքային ու մշակությանին համակարգերի հետ են կապում, բայց ընդգծում են մրցակցության պակասի խնդիրը։ «Մեզանում մրցակցային չէ ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական ոլորտը, ինչը թուլացնում է օրինավորության ընդհանուր համակարգը»։
Հետազոտության շուրջ քննարկումը, ի դեպ, մեկնարկեց մրցանակաբաշխությամբ: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակուռուպցիոն կենտրոնը 2011 թվականից սկսած հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ է շնորհում։ Այն տվում է սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում ներդրում ունենալու համար: Մրցանակն այս տարի տրվեց իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանին: