Միջազգային

ԱՄՆ շուտով կվերականգնի Սիրիայի ընդդիմության զենքի մատակարարումը

ԱՄՆ-ն առաջիկայում կվերականգնի ոչ մահացու ռազմական տեխնիկայի մատակարարումը Սիրիայի ընդդիմության ջոկատներին,  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հաղորդավարուհու հարցին, թե երբ կվերականգնվեն մատակարարումները, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պատասխանել է. «Կարծում եմ՝ շատ շուտով»:  Ավելի վաղ ԱՄՆ-ն դադարեցրել էր Թուրքիայի տարածքով ոչ մահաբեր զինտեխնիկայի մատակարարումը Սիրիայի հյուսիսում տեղակայված ընդդիմության ջոկատներին:

Ըստ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի՝ նման որոշման պատճառը «Իսլամական ճակատ» կոալիցիայի զինյալների կողմից Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սիրիայի ազատ բանակի բարձրագույն ռազմական խորհրդի գրասենյակի և պահեստների վրա հարձակումն էր։

Back to top button