Բացվեց Ոսկեգործության 10- րդ միջազգային ցուցահանդեսը
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր մեր ոսկերիչ վարպետներին մեկ հարկի տակ էր հավախել Ոսկեգոծության 10- րդ միջազգային ցուցահանեսը։ Ոսկյա և արծաթյա հյուսածո աշխատանքներ, թանկարժեք քարերի կիրառմամբ, տարբեր եղանակների զուգորդմամբ՝ կանացի զարդեր. ինքնատիպ մատանիներ, ականջօղեր, ապարանջաններ ու վզնոցներ: Այս ամենն աչք էր շլացնում յուրաքանչյուր ոսկերիչ վարպետի ցուցափեղկից:
Ցուցահանդեսում իրենց աշխատանքներն են մեկտեղել ոսկեգործական 42 ընկերությունները, որոնք ներկայացնում են միայն հայկական գլուխգործոցներ։ Այսօր ցուցահանդես- վաճառքի բացումն ազդարարեց էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը: Մեր հանրապետությունում ոսկեգործությունը, ադամանդագործությունն ու ժամագործությունը արդյունաբերական կայացած ճյուղ է, նշեց Ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը և ավելացրեց, որ այն ունի զարգացման ներուժ։
Հայաստանի ոսկեգործների վարպետությունը մեծ է, անկեղծացավ Էմիլ Գրիգորյանը, ուստի սահմանափակվել միայն ներքին շուկայով նպատակային չէ և այսօր մեր մոտ արտահանումը կազմում է մոտ 80 տոկոս: Իսկ այս ճյուղի զարգացումը նախատեսվում է հիմնականում արտահանման ուղղությամբ: Մինչեւ Մաքսային միությանն անդամակցելն էլ մեր ոսկեգործները համագործակցում են ռուս գործընկերների հետ։ Նրանք իրենց փորձով մեզ կնախապատրաստեն անդամակցությունը շահավետ դարձնել, նշեց Գրիգորյանը։
Մաքսային և հարկային հայաստանյան դաշտը արտոնություններ է սահմանում այս ճյուղի զարգացման համար, ուստի անդամագրվելուց հետո մենք պետք է պահպանենք մեր առավելությունները, նշեց Ոսկերիչների միության նախագահը։ Հայաստանում ոսկեգործությունը կայացած է, սակայն դեռև զարգացած չէ դիզայնը: Այստեղ մեզ իրենց աջակցությունն են հայտնում Իտալիայի միջազգային եվրոպական դիզայնի ինստիտուտի դասախոսները։ Հաջորդ տարի՝ արդեն 11-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացված կլինեն նաեւ արտասահմանյան ոսկերիչների գործերը: