Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Մամուլի ազգային ակումբն այսօր հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին, ով զերծ է մնացել որևէ կերպ մեկնաբանել Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: «Ես Հայաստանում եմ դեսպան և ոչ Ուկրաինայում»,- ասել է դիվանագետը՝ այդուհանդերձ մեկ ձևակերպմամբ նշելով, թե բանակցությունները դեռ շարունակվում են։
Նա պաշտոնական Երևանի կողմից ասոցացաման համաձայնագիր չստորագրելու որոշումը նորմալ է համարել՝ նշելով, որ Հայաստանն ու ԵՄ-ը համագործակցության մեծ դաշտ ունեն:
Հայաստանը 4 տարի աշխատելով ԵՄ «Արելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում և ձգտելով նախաստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը՝ այդուհանդերձ հայտարարեց ՄՄ անդամակցելու պատրաստակամության մասին ու հրաժարվեց ԵՄ հետ ասոցացումից: Արդյո՞ք սա այն էր, ինչ ցանկանում էր Եվրպական Միությունը՝ նախաձեռնելով Արևելյան գործընկերության ծրագիրը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նշեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել համաործակցել ԵՄ հետ և այդ առումով համագործակցության լայն դաշտ կա: Նա Հայաստանի՝ ՄՄ անդամակցության հայտարարությունն ու ԵՄ հետ համագործակցելու պատրաստակամությունը նմանեցրեց Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելու, որը, սակայն, ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու քաղաքականություն է նաեւ իրականացնում։
Ֆրանսիան պատրաստ է սատարել այդ համագործակցությանը, որը շարունակական կլինի նաև հետագայում, իսկ ապագայի մյուս հարցերում պետք է ժամանակ տալ ժամանակին ավելացրեց Անրի Ռենոն։
Վիլնյուսյան գագաթաժողովից հետո «Արևելյան գործընկերության ծրագիրը» շատ վերլուծաբաններ համարում են տապալված, քանի որ ծրագրում ընդգրկված 6 երկրներից փաստաթուղթ ստորագրեցին ընդամենը երկուսը` Մոլդովան ու Վրաստանը: Ֆրանսիայի դեսպանը լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան նշեց, որ Վիլնյուսը հաջողություն էր, ոչ թե տապալում։
Ի վերջո մենք կենտրոնոնում են ձեռքբերումների ոչ թե չարդարացված սպասումների, ավելացրեց դեսպանը նշելով նաև, որ շարունակելու են աշխատանքը ձեռքբերումների հիման վրա: