ԿարևորՄշակույթ

Քրիստինա Ագիլերան համերգային ծրագրով հանդես կգա «Հրազդան» մարզադաշտում

Աշխարհահռչակ փոփ-աստղ,«Գրեմմի» վեցակի մրցանակակիր Քրիստինա Ագիլերան հոկտեմբերի 22-ին համերգային ծրագրով հանդես կգա Երևանի «Հրազդան մարզադաշտում», «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Հայա» փառատոնը։

«Երգչուհի, ումից ոգեշնչվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Camila Cabello-ն, Sam Smith-ը, Alessia Cara-ն, Jessie J-ն, Meghan Trainor-ը, Demi Lovato-ն, Ariana Grande-ն և այլք:

Բազմաթիվ երաժշտական հիթերի հեղինակ և կատարող:

Աշխարհահռչակ փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով մեր Աշնանային փառատոնի բեմում։

Մեր սիրելի հանդիսատեսին սպասվում է շլացուցիչ շոու ծրագիր, անփոխարինելի էմոցիաներ և անմոռանալի հիշողություններ

Հանդիպելու ենք «Հրազդան» մարզադաշտում, հոկտեմբերի 22-ին»,- հայտնում է«Հայա» փառատոնը։

Back to top button